-
17.11.2020|
22:45
«Ես կայացրել եմ Իմ քայլը խմբակցությունից դուրս գալու որոշում։ Եվ այդ քայլով ես փորձում եմ իմ բողոքը հայտնել այս ամենի դեմ, ինչ տեղի ունեցավ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
-
17.11.2020|
22:21
ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ այսօր այս դալիճում միայն մեկ օրակարգով նիստ պետք է տեղի ունենա, և դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է:
-
17.11.2020|
18:15
Ու դուք դեռ խոսու՞մ եք։ Պարզվում է, որ ամոթն անսահմանափակ կարող է լինել, եթե խոսքը խորհրդարանում ծվարած իմքայլականների մասին է։ Ժողովուրդը լավ խոսք ունի, հիմա դուք պիտի մկան ծակին հազար թուման (ձեր դեպքում բոլոր ստացած պարգևավճարները)տայիք ու գլուխներդ այնտեղից չհանեիք։
-
17.11.2020|
15:00
Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես ընդունում եմ դա ու հետևություններ էլ կլինեն՝ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
-
17.11.2020|
14:36
ԱԺ կին փոխնախագահ Լենա Նազարյանը ստում է՝ ասելով, որ ԲՀԿ-ի պատգամավորները մասնակցել են խժդժությունների, այդ կապակցությամբ, կարծում եմ, մենք իրավական գործընթաց կսկսենք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
-
17.11.2020|
14:32
ԱԺ ԼՀԿ խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով:
-
16.11.2020|
22:24
Այսօր Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ասուլիս տվեց, մի դեպքում լրագրողների հարցերին պատասխանեց, մյուս ասուլիսն էլ հրավիրել էր ԱԺ-ում, բայց հարց տվողներն իր պատգամավորներն էին, պարզապես ասուլիսի անունը դրել էին արտահերթ նիստ։
-
16.11.2020|
14:42
Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները:
-
16.11.2020|
12:57
Սիրելի ժողովուրդ, տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։
-
16.11.2020|
12:44
Պատերազմի պարտության սիմվոլը պետք է հեռանա նաև այն պատճառով, որ հիմա էլ քաղաքացիական կյանքը պարտության չմատնի՝ Facebook- ում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։